Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթք և սաղմոսերգություն Արցախի ժողովրդի և հայոց բանակի համար

Աղոթք և սաղմոսերգություն Արցախի ժողովրդի և հայոց բանակի համար
06.10.2020 | 21:48

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ ժամը 22։00-ից սկսյալ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամբողջ գիշեր և հայաստանյան թեմերի բոլոր եկեղեցիներում փոխեփոխ կատարվելու է աղոթք և սաղմոսերգություն Արցախի ժողովրդի և հայոց բանակի համար։

Դիտվել է՝ 3074

Մեկնաբանություններ